Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Մաեստրո» խորագրով հերթական վարպետաց դասը վարեց Դմիտրի Սիտկովեցկին

«Մաեստրո» խորագրով հերթական վարպետաց դասը վարեց Դմիտրի Սիտկովեցկին
17.06.2020 | 14:10

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շրջանակներում հերթական պարապմունքը վարել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին։

Վարպետաց դասը Դմիտրի Սիտկովեցկին վարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Դիանա Մեսրոպյանի հետ‚ իսկ բազմաթիվ երաժիշտներ հետևել են‚ լսել մեծ ջութակահարի մեկնաբանությունները‚ խորհուրդները։ Առցանց դասի ընթացքում Դիանա Մեսրոպյանը կատարել է Յոհան Սեբաստիան Բախի Ջութակի սոնատ թիվ 2-ը։
Դասը նախ սկսվել է Դմիտրի Սիտկովեցկու փոքրիկ կատարմամբ‚ առցանց ունկնդիրներն այդպիսով ծանոթացել են նրա կատարողական արվեստին։ Երաժիշտը որոշակի մանրամասներ է ներկայացրել Բախի կենսագրությունից‚ ստեղծագործական առանձնահատկություններից‚ այնուհետև անցել ջութակ նվագելու տեխնիկական նրբություններին։


Դիանա Մեսրոպյանը մեծապես տպավորված էր վարպետության դասից‚ մեծ երաժշտի հետ շփումից։ Ըստ Դիանա Մեսրոպյանի՝ հետաքրքիր էր ծանոթանալ Սիտկովեցկու դասավանդման մեթոդին‚ որոշ տեխնիկական նրբություններ յուրացրեց այդ պարապմունքի ընթացքում։ Մինչ վարպետության դասը Դիանան մանրամասն ուսումնասիրել էր Սիտկովեցկու կատարողական արվեստը‚ դիտել է նրա կատարմամբ այն նույն ստեղծագործությունը‚ որ ինքն էր ներկայացնում։ Դիանան շատ ուրախ էր լսել մեծ մաեստրոյի՝ իրեն ուղղված խսքերը. «Ոչ միայն լավ եք նվագում‚ այլև շատ լավ մտածում ու դատում եք»։ Երիտասարդ ջութակահարուհին ասում է‚ որ այս նախադասությունն իրեն անչափ ոգևորել է։


Դմիտրի Սիտկովեցկին պատասխանել է նաև ունկնդիրների առցանց հարցերին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերը լինելու են շարունակական‚ առաջիկայում բազմաթիվ այլ հայտնի երաժիշտներ առցանց հարթակում կհանդիպեն հայ երաժիշտների հետ՝ փոխանցելով իրենց մասնագիտական հմտությունները։

Դիտվել է՝ 3102

Մեկնաբանություններ